Երեւանում, նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։10-ի սահմաններում «գանգուղեղային տրավմա, ուշագնացություն» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս գիտակցության չգալով՝ հիվանդանոցում որոշ ժամանակ անց մահացել է։
Հիվանդանց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ծառայողները, որտեղ պարզվել է, որ մահացածը 71-ամյա Մերի Պետրոսյանն է։
Թե ինչն է եղել Մ. Պետրոսյանի ուշագնացության, իսկ հետո մահվան պատճառը, պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։



























