Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները պետք է զարգանան: Նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցն Իսրայել:
«Հայաստանի եւ Իսրայելի միջեւ պետք է անպայման զարգանան երկկողմանի հարաբերությունները քաղաքական, ինչպես նաեւ այլ ոլորտներում»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները պետք է զարգանան նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Նավասարդյանի կարծիքով՝ այն բացթողումները, որ թույլ են տրվել հայ-իսրայելական փոխհարաբերություններում, ժամանակի ընթացքում պետք է ուղղվեն:




























