2018 թվականի բյուջեի նախագիծը ապասոցիալական, անկիրթ բյոջե է։ «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկումներին մասնակցելով այս եզրահանգմանն է եկել։

«Սոցիալական հատկացումները ոչ միայն չեն ավելանալու, այլեւ կրճատվել են, կենսաթոշակները, աշխատավարձերը չեն բարձրանալու։ 2018–ից գնաճ է սկսվելու, ինչն հիմա էլ ակնհայտ է, եւ կտրուկ ընկնելու է մարդկանց կենսամակարդակը։ Այսինքն, մենք ընդունում ենք, որ մտնում ենք ճգնաժամային փուլ»,–ասաց Մանե Թանդիլյանը։

Վերջինիս խոսքով՝ կարող էր ավելի սոցիալական բյուջե լինել, բայց արդյունավետ կառավարման դեպքում։ Նա մատնացույց արեց ուռճացված համակարգերը, որտեղից պետք է սկսեին կրճատումները։ Օրինակ, տեղակալների, նրանց քարտուղարուհիների եւ մեքենաների կրճատումը։ «Ելք» դաշինքը բացասական վերաբերմունք ունի այս բյուջեի հանդեպ եւ ամենայն հավանականությամբ դեմ քկվեարկեն, թեեւ հարցը դեռ չեն քննարկել։