ԱՄՆ առեւտրի նախախար Ուիլբուր Ռոսը պատրաստ է Navigator Holdings Ltd տրանսպորտային ընկերության իր մասնաբաժնից հրաժարվել եւ վերջին տարիներին արված ներդրումների եւ ավանդների մասին տվյալները բացահայտել, հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»։
Bloomberg-ին տված հարցազրույցում Ռոսը նշել է, որ որոշումը կապված չէ «Paradise Paper»-ի հրպարակումից հետո բռնկված սկանդալի հետ:
Համաձայն «դոսյեի» փաստաթղթերի՝ ԱՄՆ առեւտրի նախարարը ներդրումային ընկերությունների շղթայի միջոցով դեռեւս տիրապետում է Navigator Holdings Ltd-ի, որը կապված է ռուսական «Սիբուր» ընկերության հետ, բաժնետոմսերի 31.5 տոկոսին:
2014-ից սկսած Navigator Holdings Ltd-ն «Սիբուրի» համար 68 մլն դոլարի գործարքներ է կատարել:



























