Կարսի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ Թուրքիա–Հայաստան սահմանի Կարսի հատվածն ավելի անվտանգ դարձնելու նպատակով տեսախցիկներ են տեղադրվել։

Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվել է, որ տեսախցիկներ տեղադրելու արժեքը կազմել է 2 մլն 880 հազար լիրա (750 հազար դոլար)։

«Այդ տեսախցիկները կկանխարգելեն նաեւ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող տհաճ միջադեպերը»,–նշվել է հայտարարության մեջ։