Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստը՝ նվիրված «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն:

Հանձնաժողովի անդամներն առաջարկում են մի շարք հստակեցումներ կատարել եւ օրենքի որոշ տերմիններ փոխել, որոնք, նրանց կարծիքով, օրենսդրական տեսակետից անթույլատրելի են եւ կարող են տվյալ օրենքի տարբեր մեկնաբանություններ առաջացնել:

Հանձնաժողովի անդամները կողմ են հանդես եկել օրենքում փոփոխություններ կատարելուն: