ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ–ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ–ին։
«Հաշվի առնելով Ժնեւում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպման արդյունքները՝ համանախագահները պլանավորում են մինչեւ տարեվերջ կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Իսկ մինչեւ այդ հանդիպումը համանախագահները Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ առանձին խորհրդատվություն կանցկացնեն։ Այս պահին ռուսաստանցի համանախագահը ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ միասին աշխատանքներ են տանում այդ խորհրդատվությունների տեղն ու օրը որոշելու համար»,– հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից։



























