Իրաքում ԻՊ անդամակցության համար ձերբակալվել են ավելի քան 500 ռուսաստանցի  եւ 200 ադրբեջանցի կանայք

Իրաքի բանակը բանտարկել է Ռուսաստանի 512  եւ Ադրբեջանի  200 քաղաքացի կանանց «Իսլամական պետություն »  ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կասկածանքով, հայտարարել է Իրաքի պատգամավոր Վիհան Դահիլը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հինգ հարյուր տասներկու կին Ռուսաստանից եւ 200-ն Ադրբեջանից ձերբակալվել են Իրաքի ուժերի կողմից եւ տարվել են բանտ, որպես ԻՊ անդամներ», - գրել է խորհրդարանականը Twitter-ում:

Որտեղ են կանայք ձերբակալվել, եւ որ ժամանակահատվածին են տվյալները վերաբերում, չի պարզաբանվում: