Նոյեմբերի 11-ին Երեւանում կանցկացվի համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակում ոռոգելի տարածքներում կտնկվեն տարբեր տեսակի ծառեր եւ թփեր, իսկ մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները կբերվեն պատշաճ տեսքի:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին կներգրավվեն Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր եւ անհրաժեշտ այլ պարագաներ: