Այն, որ ղարաբաղյան կողմն ինքը չի մասնակցում բանակցություններին, նորմալ չէ։ Այս մասին նոյեմբերի 10-ին՝ ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, ասել է Արցախի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը։

Ղարաբաղցիների համար գլխավոր հարցը բանակցային իրավունքի վերականգնումն է։ Կասկած չունենք, որ Հայաստանի պատգամավորները պաշտպանում են Արցախի դիրքորոշումը որտեղ եւ ինչպես կարողանում են։ Բայց Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններն, առանց Ստեփանակերտի, նորմալ չեն, ասել է նա։

«Ցավոք, մենք միջազգային հարթակներում ներկայանալու միջոցներ չունենք։ Այստեղ մեր միակ ներկայացուցիչը Հայաստանի պատգամավորներն են։ Եվ միջազգային դիվանագիտության ջանքերը պետք է ուղղված լինեն հենց մեր հիմնավոր իրավունքի վերականգնմանը»,– ասել է նա։