Դանքան քաղաքի (ԱՄՆ Օկլահոմայի նահանգ) բնակչուհուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել  սեփական մոր հետ ամուսնանալու համար։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով  Tulsa World-ին։

26-ամյա Միսթի Սփենը  հնարավոր ամենամեծ ժամկետն է ստացել մեղադրվելով ինցեստի մեջ։ Պարբերականը հայտնում է, որ նա մեծացել է տատիկի մոտ, քանի որ կենսաբանական մայրը՝ 44-ամյա Պատրիշիա Սփենը, զրկված է եղել մայրական իրավունքներից։ 2014-ին աղջիկը կրկին վերադարձել է մոր մոտ, եւ նրանց միջեւհարաբերություններ են սկսվել։

2016-ի մարտին նրանք որոշել են ամուսնանալ։ Ինչպես պարզաբանել է Պատրիշիան, ինքը կարծել է, որ իրենց կապը հակաօրինական չէ․ մայրական իրավունքներիզ զրկվելուց հետո նրա անունն աղջկա ծննդյան վկայականից ջնջել են։ Դա կնոջ առաջին ամուսնությունը չէ. 2008-ին նա ամուսնացել է սեփական տղայի հետ, սակայն ամուսնությունը 15 ամիս անց չեղյալ է համարվել։

Միսթիի պատիժը կատարման տարկետմամբ է  նշանակվել, Պատրիշիայի գործը կքննվի 2018-ի հունվարին։