Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն են Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ ԱԽ սահմանած պատժամիջոցային ռեժիմին խստորեն հետեւելու անհրաժեշտությանը: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ համապատասխան պայմանավորվածությունը 2 երկրների առաջնորդները ձեռք են բերել ուրբաթ Դանանգում ընթացած բանակցություններում:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Աբեն Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կորեական թերակղզու ապանուկլեինացման հարցը քննարկելու պատրաստակամության մասին: «Ես պատրաստ եմ միջազգային հարցերի առիթով մեր փոխգործակցության վերաբերյալ կարծիքների փոխանակում կատարել Կորեական թերակղզու ապանուկլեինացման նպատակով»,- ասել է նա:




























