Սպառազինությունների առեւտուրը բանջարեղենի առեւտուր չէ եւ նմանատիպ առեւտուրը միշտ իր սեւ կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետեւանքների: Այս մասին, իսրայելական i24 news հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հարցին, թե որո՞նք են Հայաստանի սպասելիքները Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանումների առումով, Նալբանդյանը պատասխանել է

«Սպառազինությունների առեւտուրը բանջարեղենի առեւտուր չէ եւ նմանատիպ առեւտուրը միշտ իր սեւ կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետեւանքների: Հայաստանի եւ Իսրայելի հարաբերություններում կարեւորն այն է, որ մենք որեւէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք եւ փորձում լուծումներ գտնել: Մենք բաց եւ շատ դրական քննարկումներ ենք անցկացնում»: