Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր այսօր շարունակվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։  Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը նիստի սկզբում հայտարարել է, որ մեկ այլ պաշտպանական կողմին թույլ չի տրվում Ժիրայր Սեֆիլյանի հետ տեսակցելու ժամանակ համակարգչով ներս մտնել։   «Համակարգչում գտնվում են բազմաթիվ նյութեր, դատական նիստի արձանագրություններ: Ի վերջո համակարգչի անհրաժեշտությունը տեսակցության ընթացքում նաեւ պայմանավորված է փաստաթղթեր պատրաստելով եւ պաշտպանյալի հետ քննարկելով: Դատարանին տեղեկացնեմ, որ շուրջ 3-4 անգամ ինձ ՔԿՀ արգելել են մուտք գործել համակարգչով, այնինչ ես մի քանի տասնյակ անգամ մուտք եմ գործել ՔԿՀ, գերակշռող մեծամասնության դեպքում հետս տարել եմ համակարգիչ ու ոչ մի խնդիր չի առաջացել: Բացառապես այս գործի, Սասնա ծռեր խմբի գործի համար, չգիտես ինչու, շուրջ ամիսուկես ամիս առաջ սկսեցին արդեն արգելել: Ընդ որում, հասավ այն վիճակի, որ ես պաշտպանյալիս հետ տեսակցում եմ, մտնում խանգարում են ինձ տեսակցել, չեն թույլ տալիս որպեսզի ես շարունակեմ եւ արգելում են համակարգչով մուտքը՝ ՔԿՀ: Ես դատարանին խնդում եմ քայլեր ձեռնարկել այս խախատումը վերացնելո ուղղությամբ»,- հայտարարել է Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասել է, որ այս եւ նմանատիպ հարցերը կքննարկի դատական նիստի ավարտին: Լրագրողների հետ զրույցում Զաքարյանը հայտարարել է,  որ այդպիսով փորձում են  Սեֆիլյանին ավելի մեկուսացնել։

Նշենք, որ դատարանն այս փուլում հետազոտում է գործում եղած ապացույցները: Մեղադրող դատախազները հրապարակել են Հիմնադիր խորհրդարանի» համախոհների եւ գործով ամբաստանյալների գաղտնալսումների արձանագրությունները։

Հրապարակվել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի հեռախոսազրոյցի գաղտնալսումը. «Թող կրակեն, մեզ պետք չի վախեցնել Մարտի 1–ով: Հարկավոր է այնպես կազմակերպել պայքարը, որ ժողովուրդը պատրաստ լինի զոհաբերության»,- ըստ  մեղադրող կողմի ասել է Սեֆիլյանը: Մեկ այլ արձանագրությամբ Սեֆիլյանն ասել է, որ չի վերադառնա տուն մինչեւ իշխանափոխություն չլինի. «Ուզում են կրակեն, թող կրակեն, մենք էլ կկրակենք, պետք լինի կկռվենք զենքով»:

Պաշտպան Արայիկ Պապիկյանը դատական նիստի ժամանակ բարձրաձայնել է՝ ինչպես  է պատահել, որ ր բոլոր արձանագրություններում Կարեն եւ Հայկ անունով ընթերականներն են. «Եթե հաստիքով ընթերականներ չեն, ապա կյանքում չեն մոռանա այդ օրը: Ամբողջ օրը նույն երկուսին են պտտել: Արդյունքում մենք էլ չենք մոռանա Հայկին ու Կարենին»։

 Սեֆիլյանի պաշտպանը այս արձանագրություններում  առկա զրույցների բովանդակությունը քրեական բնույթի չի համարում. «Ես ասեմ ավելին, եթե գնան փողոցում տեսնեն ինչ-որ մարդկանց նստած, ովքեր դժգոհում են իշխանություններից, նրանց արտահայտությունները իշխանության հանդեպ անհամեմամտ ավելի խսսիտ են: Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, որ այդ խոսակցությունները փորձում են դիտել որպես հեղաշրջման կազմակերպում, կամ նախապատրաստում, ապա բնակչության մի զգալի հատվածի պետք է նման մեղադրանք առաջադրվի»։ Նա հիշեցրել է, որ «Սասնա ծռերի» գործով անազատության մեջ գտնվող Պավել Մանուկյանից երբ հետաքրքրվում են ողջությունը, պատասխանում է՝ մարտական է, զինված է եւ այլն։