«Զինվորական ծառայության եւ զինվորական անձնակազմի կարգավիճակի մասին» օրենքի դեմ, որը նախատեսում է տարկետման իրավունքի չեղարկում, բողոքող ուսանողները Հայաստանի խորհրդարանի առջեւ հանրահավաք են անցկացրել:
Շարժման կազմակերպիչներից մեկը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հանրահավաքի վերջում լրագրողներին ասել է, որ բողոքի ակցիայի ժամանակ բարձրացրել են ոչ միայն տարկետման իրավունքի պահպանման, այլեւ այլ հարցեր, ինչպիսիք են Հայաստանի կրթության որակը, դրա ֆինանսավորումը եւ կոռպուպցիայի մակարդակը բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Խոսելով ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստի հետաձգման մասին՝ Պետրոսյանը նշել է, որ դա ժամանակ կտա իրենց հետագա գործողությունները կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստը քվորումի բացակայության պատճառով չկայացավ: Նիստի ընթացքում պետք է քննարկվեր «Զինվորական ծառայության եւ զինվորական անձնակազմի կարգավիճակի մասին» օրինագիծը:



























