Դերասան Սերգեյ Դանիելյանը պնդում է՝ ԴԱՀԿ-ն ապօրինի գումար է գանձում իրենից: Այսօր՝ նոյեմբերի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ իր հաշվեհամարներից ամեն ամիս որոշակի չափով գումար է գանձում ԴԱՀԿ-ն այն դեպքում, երբ ինքը ճանապարհատրանսպորտային չմուծված տուգանքներ չունի: Դերասանը դատական պայքար է սկսել ԴԱՀԿ ծառայության դեմ, դիմել է Վարչական դատարան՝ պարզելու ինչու է իրենից ԴԱՀԿ-ն գումար գանձել, նաեւ փոխհատուցման պահանջով։
«ԴԱՀԿ-ն ինձնից գումար է քաշում, պարզել ենք, որ կոդերը, որոնք կան ֆիկտիվ են, այդ կոդերին համապատասխան ոչ մի խախտում ես չունեմ: Ես բոլոր տուգանքներս մուծել եմ, իսկ տուգանքներ էլ կան, որոնց մասով վարույթ է հարուցվել եւ իրենք իրավունք չունեն դրա համար գումար գանձեն: Իմ բանկային հաշիվներից՝ 7000, 5000 դրամ սառեցնում են, սկսեցի անհանգստանալ, դիմեցի փաստաբանին, հիմա վարույթ է սկսվել, ուզում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում, որ փոխհատուցեն»,-ասաց նա:




























