Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով վիրավորված զինծառայող Գեւորգ Հյուսնունցին Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից տեղափոխել են Երեւան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ստեփանակերտի հոսպիտալից: Գեւորգ Հյուսնունցը սրունքի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել, վիճակը բավարար է, սակայն, որոշում է կայացվել տեղափոխել Երեւան:

Նույն օրը վիրավորված Սերգեյ Ալումյանի վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկայով: Սերգեյ Ալումյանը բեկորային վնասվածքներ ունի դեմքի ու ձեռքերի շրջանում, մատներից մի քանիսը ամպուտացվել են, ունի նաեւ ծնոտի կոտրվածք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Արցախի ՊՆ-ի տեղեկատվության, Արցախում 2017թ. նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: