Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեաական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարճ հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի հարցը չի քննարկվել: Այս մասին հայտարարել է Թրամփը՝ հաղորդում է Bloomberg-ը:
«Ես Պուտինի հետ չեմ քննարկել Հյուսիսային Կորեայի հարցը»,-ասել է Թրամփը:
Իր հերթին, ՌԴ նախագահը Թրամփի հետ շփումը հաջողված է անվանել. «Քննարկեցինք ամեն ինչ, բայց դա քիչ է: Պետք է հնարավորություն գտնել, նստել ու մանրամասն զրուցել»,-ասել է Պուտինը:
Ինչ վերաբերում է նրան, որ Պուտին-Թրամփ նախատեսված հանդիպումն այդպես էլ չկայացավ, Պուտինը կարծում է, որ պատճառը 2 երկրների միջեւ ձգձգվող ճգնաժամն է. «Դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները դեռ դուրս չեն եկել ճգնաժամային վիճակից: Մենք պատրաստ ենք շրջել այդ էջը եւ առաջ ընթանալ, նայել ապագային, լուծել խնդիրները, որոնցով հետաքրքրված են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ժողովուրդները»:




























