ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սիրիական հարցում պայմանավորվածությունները կօգնեն փրկել բազմաթիվ կյանքեր: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների գագաթաժողովում անդամ երկրների առաջնորդների շփման ժամանակ հավանություն է տրվել ՍԻրիայի հարցով նախագահների հայտարարությանը:

Թրամփի խոսքով, ինքը հաճելի տպավորություն է ստացել Պուտինի հետ կարճ շփումից: