ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական լրատվամիջոցների վրա ԱՄՆ-ի «գրոհին» հայելային պատասխան է խոստացել ԱՄՆ-ում: Այդ մասին նա ասել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԲԿ-ն:
«ԱՄՆ-ում մեր լրատվամիջոցների վրա գրոհը, առանց որեւէ կասկածի, գրոհ է խոսքի ազատության դեմ», — ընդգծել է նա:
«Այն, ինչ այժմ Պետդումայում քննարկվում է, եւ երեկ ես տեսել եմ, կարող է չափազանց կտրուկ լինել», — նշել է Պուտինը: Ընդ որում, նա ընդգծել է, որ «դա բնական է, քանի որ իշխանության ներկայացուցչական մարմինների մակարդակով իշխանությունները հաճախ հնչեցնում են ծայրահեղ գնահատականներ, կտրուկ դատողություններ եւ կոպիտ առաջարկներ»:



























