Երեւանում, նոյեմբերի 10-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել «Ջոս» ակումբում. ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները «Ջոս» ակումբի մոտից վիճաբանություն եւ ծեծկռտուք կատարելու կասկածանքով Ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 35-ամյա Ռոբերտ Խ.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռոբերտ Խ.-ի, 44-ամյա Արտակ Վ.-ի եւ «Ջոս» ակումբի անվտանգության աշխատակիցների միջեւ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոբերտ Խ.-ն «Հովեքս» ՍՊԸ-ի տնօրենն է։