ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. վիրաբուժական բաժանմունքում դատապարտյալ 39-ամյա Մարատ Հ.-ն ծեծի է ենթարկել նույն բաժանմունքի դատապարտյալ 46-ամյա Համլետ Ղ.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, փաստի առթիվ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունում հետաքննություն է սկսվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։