Ֆրանսիան 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո զգալիորեն կատարելագործել է իր ոստիկանության եւ հետախուզական ծառայությունների աշխատանքը: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նխարար Ժերար Կոլոնը, հայտնում է Le Journal du Dimanche-ը:

«Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները մեծ աչալրջություն են դրսեւորում՝ հետեւելով կասկածելի անձանց եւ միաժամանակ մեծ թվով գործեր քննելով: Այսօր մենք կարող ենք չեզոքացնել այնպիսի ահաբեկչական ցանցեր, որոնք 2 տարի առաջ մեզ չէր հաջողվում հայտնաբերել նախկին մեթոդներով»,- նշել է նա:

«Ֆրանսիայում տեղի ունեցած 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչությունները երկրում մարդկանց ահաբեկչական զանգվածային սպանության առաջին դեպքն էին, ըստ որում՝ մտահղացված հենց մեծ թվով զոհերի հասնելու նպատակով: Նախկինում մենք չէինք կարծում, որ Ֆրանսիայում նման բանը հնարավոր է: Իսկ հիմա պատրաստ ենք այդպիսի իրադարձությունների հնարավորությանը: Մեր ծառայությունների տրամադրության տակ հիմա մեծ հնարավորություններ կան սպառնալիքների հայտնաբերման համար, եւ նրանք դա ամեն շաբաթ անում են՝ շրջապատողների համար աննկատ»,- նշել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը: