ԱՄՆ-ն փորձել է Վիտնամում ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին երկկողմ հանդիպում համաձայնեցնել, սակայն ժամկետ եւ վայր են առաջարկել, որը միայն իրենց էր հարմար: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսկապես փորձել են համաձայեցնել առանձին լայնաֆորմատ հանդիպում ե՛ւ արարողակարգային ծառայությունների միջոցով, ե՛ւ այլ խողովակներով: Գոյություն ունի սովորական դիվանագիտական պրակտիկա, երբ բարձր մակարդակով հանդիպումները հերթականությամբ կազմակերպվում են կողմերից յուրաքանչյուրի երկրում: Որպես կանոն, կողմերը ջանում են միմյանց այլընտրանքային տարբերակներ առաջարկել, որ համաձայնեցնեն պետությունների ղեկավարների աշխատանքային ժամանակացույցը՝ հաշվի առնելով, որ նրանք մշտապես նման գագթնաժողովներում ծանրաբեռնված են»,- ասել է Պեսկովը:

«Ցավոք, այս անգամ ամերիկյան կողմը, չնայած մեր ռուս գործընկերների բոլոր ջանքերին, ըստ էության ոչ մի այլընտրանք չի առաջարկել: Առաջարկվել է միայն մեկ ժամկետ, որը ամերիկյան կողմին էր հարմար, եւ մեկ վայր՝ հաստատություն, որն ամերիկացիներն էին վարձակալել»,- հավելել է նա:

«Ամերիկացիները ոչ մի ճկնություն հանդես չբերեցին, եւ, ցավոք, ոչ մի այլ այլընտրանքային առաջարկ չներկայացրեցին: Այս պատճառով չէր կարող հանդիպումը կայանալ»,- նշել է նա:

Մեկնաբանելով ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության վերաբերյալ տեղեկությունները՝ Պեսկովը հայտարարել է, որ դրանք հիմնված են ոչ հավաստի տվյալների վրա: