Ֆիլիպինյան ազգային բարոնգ տագալոգ շապիկները դարձել են պատվավոր ընթրիքի ֆիրմային հագուստը, որը Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Մանիլայում կազմակերպում է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի հյուրերի պատվին, փախանցում է ՏԱՍՍ-ը:

SMX կոնգրես սրահում անցկացվող ընթրիքը նվիրված է Ասոցիացիայի 50-ամյակին:  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անցել են կարմիր գորգի վրայով: