ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ֆիլիպինցի գործընկեր Ռոդրիգո Դուտերտեի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների միջեւ հարաբերությունները «հիանալի» է որակել, փոխանցում է ABS-CBN հեռուստաալիքի Twitter–ի էջը։

«Ինձ համար շատ հաճելի էր գտնվել այստեղ։ Եղանակը միշտ լավն է»,– ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաեւ  նշել է, որ ԱՄՆ–Ֆիլիպիններ հարաբերությունները միշտ հիանալի են եղել։

Հիշեցնենք, որ Թրամփը Ֆիլիպիններ է ժամանել կիրակի երեկոյան իր ասիական շրջագայության շրջանակում, որպեսզի մասնակցի Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին։ Նրա այցը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 14–ը։