Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մշակույթային ժառանգության թեմայով մի միջոցառման ժամանակ կրկին հայտարարել է հայկակն եկեղեցիների վերնորոգման նախագծերից։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր կուսակցության ղեկավարման տարիներին Թուրքիայում իրականացվել է 250 պատմական ու հոգեւոր շինությունների վերանորոգում։
«Օրինակի համար շեշտեմ, որ վերանորոգվել է Էդիռնեի սինագոգը, Դիարբեքիրի հայկական բողոքական եւ կաթոլիկ եկեղեցիները։ Մեր պապերն այդպես էին անում։ Հիմա էլ մենք ենք այդպես անում»-ասել է Էրդողանը։
Նշենք, որ Էրդողանի շեշտած Դիարբեքիրի հայկական բողոքական ու կաթոլիկ եկեղեցիներն այս պահին ավերակ վիճակում են։ Թեեւ դրանք որոշ չափով վերանորոգվել էին, սակայն թուրքական զինուժերը քրդերի դեմ պայքարի ժամանակ թիրախավորել էին հայկական եկեղեցիները եւ ավերակների են վերածել դրանք։



























