Ֆիլիպիններում ընթացող գագաթնաժողովում Դոնալդ Թրամփին շփոթության է մատնել, այսպես ասած, ՀԱՊԱ ձեռքսեղմումը, որի ժամանակ պետք խաչաձեւ ձեռքերով բռնել միաժամանակ 2 մարդու ձեռքից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բացման արարողության ժամանակ խմբով լուսանկարվելիս վարողը հայտարարել է, որ հիմա կլինի «ՀԱՊԱ ձեռքսեղմումը»: Թրամփը սկզբում ձեռքերն ուղղակի խաչել է եւ միայն հետո է հասկացել, որ պետք է բռնի Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ձեռքը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգի:

Դոնալդ Թրամփը հայտնի է ձեռք սեղմելու իր ագրեսիվությամբ, մասնավորապես՝ զրուցակցին իր կողմը ձգելու հակվածությամբ:

ԱՄՆ նախագահը Ֆիլիպինների մայրաքաղաք է ժամանել Ասիայով իր շրջագայության շրջանակում: Ավելի վաղ Թրամփն այցելել էր Ճապոնիա, Հարավային Կորեա եւ Չինաստան: