Գերմանիայում հարկավոր է աշխատանքի ավելի ճկուն ժամանակացույց մտցնել՝ գերմանական ընկերությունների մրցունակությանն աջակցելու համար: Այս մասին Գերմանիայի կառավարությանն առընթեր Տնտեսագիտական փորձագետների խորհրդի ղեկավար Քրիսթոֆ Շմիդտը նշել է Welt am Sonntag-ի հետ հարցազրույցում:
«Պատկերացումը, որ գրասենյակում աշխատանքը սկսվում է առավոտյան եւ ավարտվում այնտեղից հեռանալուց հետո, հնացել է»,- հայտնել է նա՝ հավելելով, որ ընկերությունները, որոնք ցանկանում են գոյատեւել նոր, թվային տեխնոլոգիաներով լեցուն աշխարհում պետք է մանեւրեն եւ արագ հավաքեն իրենց աշխատակիցներին:
Դրա հետ մեկտեղ, նա զգուշացրել է, որ օրենսդրական բարեփոխումը կարող է հանգեցնել աշխատաժամի գաղտնի ավելացման: «Հնարավոր է, որ գործատուները դա չէին ցանկանա, բաց խոսքը պետք է բացառապես վերաբերի գոյություն ունեցող աշխատաժամանակը օրվա եւ շաբաթվա ընթացքում ավելի ճկուն տեղաբաշխելուն»,- շեշտել է նա:



























