Ազգային ժողովի պատգամավորներ ցանկանում են հանդիպել բողոքի ցույց անող ուսանողների հետ եւ առաջարկներ անել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, հայտնեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ իրենց հետագա քայլերը պարզ կլինեն պատգամավորների հետ հանդիպումից հետո։
«Մեր նպատակը հանրային քննարկումներ ծավալելն էր, իսկ այն, որ օրենքը ընդունվել է, դա չի նշանակում, որ մարդիկ պետք է դադարեն գաղափարներ, կարծիքներ հայտնել»,-շեշտեց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները:



























