Աֆղանստանում օփիումային կակաչի ցանքերով գյուղատնտեսական հողերի չափը հասել է ռեկորդային 328 հազար հեկտարի՝ մեկ տարում մեծանալով 63 տոկոսով։ Այս մասին են վկայում ՄԱԿ թմրանյութերի եւ հանցագործությունների վարչության ամենամյա զեկույցի տվյակները, որը ներկայացվել է Վիեննայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
.jpg)
«Կակաչի մշակման այս մակարդակը 1994 թվականին սկսված սիստեմատիկ մշտադիտարկման պահից ի վեր՝ նոր ռեկորդ է եւ 104 հազար հեկտարով կամ 46 տոկոսով գերազանցել է 2014-ի ռեկորդը»,– ասված է փաստաթղթում։

Հետազոտության համաձայն՝ անցյալ տարի երկրում օփիում արտադրողներին հաջողվել է ոչ միայն ընդլայնել իրենց գործունեությունը եղած շրջաններում, այլ նաեւ 3 նոր շրջան նվաճել՝ Սամանգանը, Ղազնին եւ Նուրիսթանը։ Այսպիսով՝ օփիումային կակաչը նվաճում է երկրի հյուսիսային տարածքները, որոնք ավանդաբար քիչ էին մասնակցում դրա արտադրությանը։ Դրա արդյունքում օփիումից ազատ է մնացել երկրում 10 շրջան միայն, իսկ 24 նահանգ ներգրավված են արտադրության մեջ, ասված է փաստաթղթում։

Կակաչի այդ տեսակն առավել ակտիվ աճեցնում են Աֆղանստանի ամենահարավային՝ Հիլմենդի նահանգում։ Այստեղ ցանքատարածությունները զբաղեցնում են 1447 հազար հա։ Նրան հաջորդում է Քանդահարը՝ ավելի քան 28 հազար հեկտարով։
Ընդ որում, օփիումի արտադրությունը 2017 թվականին կարող է հասնել օփիումի համարժեք 9 հազար տոննայի, ասված է հետազոտության մեջ։

Հաղորդվում է, որ անցյալ տարի մաքուր օփիումի գինը բերքահավաքի շրջանում նվազել էր՝ մեկ կգ–ի դիմաց 152 դոլարից հասնելով 131 դոլարի։ Չոր ապրանքով գնի անկումը տարեկան կազմել է 17 տոկոս եւ հասել 155 դոլարի։



























