Հերթական տարեշրջանի ավարտով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երեւանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը: Տեխնիկական հանգույցներն ու համակարգերը կպահպանվեն ձմեռային հատուկ ռեժիմով: Ջրային կառույցները կվերագործարկվեն գարնանը:

Նշենք, որ ողջ տարեշրջանի ընթացքում երեւանյան ջրային կառույցները գործել են առանց խափանումների եւ սահմանված ժամանակացույցով: