«Հյուսիս-հարավ»  մայրուղու շինարարության նախագծի շրջանակներում վերանորոգվող ճանապարհների բոլոր կամուրջները շահագործման կհանձնվեն 2017-ի նոյեմբերի 30-ին: Այդ մասին խորհրդարանում նոյեմբերի 15-ին հայտարարել է տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Ալիկ Սարգսյանի՝ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի հատվածում վերանորոգման աշխատանքների վերջնական ժամկետների մասին հարցին:

«Ավելի վաղ նախագծային փաստաթղթերում փոփոխությունների  հետ կապված որոշ խնդիրներ էին առաջացել: Այտեղ նշված չէին այն ուղղությունները, որոնք հիմնական ճանապարհները կապում են կամուրջներին: Այժմ դրանք ներառված են եւ այժմ ակտիվ աշխատանք է տարվում ինչպես ճանապարհների, այնպես էլ կամուրջների շինարարության շուրջ», -  պատասխանել է նախարարը: