Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2017 թվականի նոյեմբերի 16-ից Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոց խաչմերուկի հարակից տեղամասի հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Տիգրան Մեծի պողոտայի նշված չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ եւ այսուհետ տվյալ հետիոտնային անցումով տրանսպորտային միջոցների ու հետիոտների երթեւեկության հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:





























