Բելառուսի հարաբերությունների մերձեցումը ԵՄ-ի հետ Ռուսաստանի համար ռիսկեր չի պարունակում: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, փոխանցում է Tyt.by-ը:

Բելառուսի նկատմամբ Գերմանիան երբեք հարց չի առաջադրել, թե նա արդյոք Արեւելքի, թե Արեւմուտքի հետ է, եւ Բելառուսն այդպիսի ընտրության առաջ երբեք չի կանգնել: Բելառուսի հարաբերությունների մերձեցումը ԵՄ-ի հետ Ռուսաստանի համար ռիսկեր չի պարունակում, հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը՝ Գերմանիայի փոխկանցլերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանը մեզ համար գլխավոր ռազմավարական գործընկեր է: Մենք երբեք Ռուսաստանի հետ կապերը խզելու նպատակ չենք ունեցել, մենք, հակառակը, միշտ ցանկացել ենք ամրապնդել դրանք: Բայց ԵՄ-ի հետ նույնպես Բելառուսը մտադիր է զարգացնել հարաբերությունները: Եվ մենք երբեք այդպիսի՝ Ռուսաստան, թե Եվրոպա,  խնդրի առաջ չենք կանգնել»,- ընդգծել է Մակեյը:

Նախարարը նշել է, որ նախագահ Լուկաշենկոյի եւ փոխկանցլեր՝ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են  «Եվրոպայի համար առանձնահատուկ նուրբ»  հարցեր. ժողովրդավարության զարգացում, մարդու իրավունքներ, մահապատիժ:

«Չեմ կարող ասել, թե քանի տասնյակ մետր ենք մենք մոտեցել, բայց կարեւոր է այդ  նուրբ հարցերի քննարկումը: Եվ այսօր մեր բանակցությունները շատ բովանդակային ու լիարժեք եղան: