Հանրապետության տարածքում, նոյեմբերի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ: Նոյեմբերի 20-ի ցերեկը եւ 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 22-ին Բարենցի ծովից ներխուժող ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային շրջաններում` ձյան, Լոռիում, Կոտայքի, Արագածոտնի, Վայող Ձորի եւ Սյունիքի նախալեռնային շրջաններում ձնախառն անձրեւի, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում եւ Արցախում անձրեւի տեսքով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում, նոյեմբերի 20-ի գիշերը սպասվում է անձրեւ: Նոյեմբերի 20-ի ցերեկը եւ 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձնախառան անձրեւի, ցածրադիր հատվածներում անձրեւի տեսքով:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +7+10,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +7+10,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +10+14,
Գեղարքունիքում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +7+10,
Լոռիում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +12+15,
Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +13+18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +7+10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +12+15,
Արարատում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+15,
Արմավիրում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+15,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +7+10,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+15,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Արցախում՝ գիշերը` +3+8, ցերեկը՝ +15+18:



























