Զիմբաբվեի իշխող կուսակցությունը գործող նախագահ Ռոբերտ Մուգաբեին նոյեմբերի 20-ին՝ մինչեւ 12:00-ն, հրաժարական տալու կոչ է արել: Այս մասին հայտարարել է կիբերանվտանգության նախարար Պատրիկ Չինամսան, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում իմպիչմենտի գործընթացը կսկսվի:

Հաղորդվում է, որ իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում փոխնախագահ Էմերսոն Մնանգվայի թեկնածությունը կառաջարկի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուգաբեին իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացրել են: