Այս շաբաթ կկազմակերեպվի «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի առեւտրականների հետ իմ հանդիպումը։ Այս մասին նոյեմբերի 20-ին՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ անցյալ շաբաթն  ինքը չկարողացավ կատարել խոստումը եւ հանդիպել նրանց հետ գործուղման պատճառով։ «Բայց այս շաբաթ ես անպայան կհանդիպեմ նրանց, որպեսզի քննարկեմ նրանց հուզող խնդիրները»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ «Առինջ մոլի» առեւտրականները բողոքում են հարկային մարմինների կողմից ճնշումներից՝ նշելով, որ իրենք պատրաստ են հարկեր վճարել։