Ղրղզստանը մտադիր չէ դուրս գալ ԵՏՄ կազմից։ Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը Բիշքեքում ՝ իր իրավահաջորդին իշխանությունը փոխանցելուց չորս օր առաջ, հայտնում է Bnews-ը ։

Աթամբաեւն ասել է, որ ԵՏՄ-ին Ղրղզստանի միացման մասին որոշումը ճիշտ էր ու ինքը չի զղջում այդ մասին։

«Մենք անդամակցել ենք միությանը եւ դա դարձել է մեծ աջակցություն մեր միգրանտներին, ու տնտեսության մեջ աճ է դիտարկում։ Սակայն ինչպիսին կլինի ԵՏՄ ապագան՝ չգիտեմ»,- ասել է Ղրղզստանի նախագահը։

Հիշեցնենք, որ Ղրղզստանը ԵՏՄ անդամ է դարձել 2015-ի օգոստոսի 12-ին։