Վենեսուելայի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբը հայտարարել է, որ կոռուպցիայի հետաքննության շրջանակներում PDVSA  պետական ​​նավթային ընկերության առնվազն 50 մենեջերներ են  ձերբակալվել, հաղորդում է Noticias 24-ը:

Գլխավոր դատախազը նշել է, որ Օրինոկո գետի նավթային գոտում աշխատանքների վերաբերյալ պայմանագրերի ստուգման արդյունքում՝ 2010-2017 թվականներին մի շարք համատեղ ձեռնարկություններում, այդ թվում ռուսական Գազպրոմբանկի մասնակցությամբ Petrozamora-ում գների մինչեւ 230 տոկոսի բարձրացման դեպքեր են գտել:

Բացի այդ, խոսքը նաեւ  Petropiar, Bariven եւ Oriente de Pdvsa ընկերությունների մասին է: Ընդհանուր առմամբ դատախազությունը մոտ 35 մլրդ դոլար արժողությմաբ պայմանագրեր է ստուգել:

PDVSA-ի կալանավորված աշխատակիցներից վեցը ընկերության բարձրաստիճան մենեջերներն են: 70 մարդ մեղադրվում է պետությանը պատկանող արժույթը յուրացնելու մեջ: