Այսօր՝ նոյեմբերի 23-ին տեղի կունենա «Հայաստան» հիմնադրամի 20-րդ ամենամյա հեռուստամարաթոնը:

«Բերքատու Արցախ» անվանումով հեռուստամարաթոնի նպատակն է Հայաստանի եւ Արցախի ոռոգման ծրագրերի համար միջոցներ հավաքել, հաղորդում է Los Angeles Times -ը:

Հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանի խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում հիմնադրամը հավաքել է 12-ից 16 միլիոն դոլար:

Այս տարի միջոցները կօգտագործվեն բարձր տեխնոլոգիական կաթիլային ոռոգման համակարգեր տեղադրելու համար` հայկական ֆերմերներին ջրի մշտական աղբյուրի ապահովման համար, ինչն իր հերթին կնպաստի մարզերում կայուն սննդի արտադրությանը: