Պոլտավայում Ադրբեջանի բնակիչը դաժան  հաշվեհարդար է տեսել իր զարմիկի նկատմամբ։

Ադրբեջանական haqqin.az-ը, վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները, հայտնում է,  որ ոստիկանները եւ դատախազը ձերբակալել են 44-ամյա ադրբեջանցուն, որն ապրում էր Պոլտավայում։ Նոյեմբերի 21-ին տղամարդը վեճի ժամանակ ծեծել էր իր 27-ամյա  զարմիկին։ Կասկածյալը տղային ծեծել էր ձեռքերով, ոտքերով եւ անգամ սեղանի մետաղյա ոտքով։

Դրա հետեւանքով երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել  էր։ Փաստի առթիվ նախադատական հետաքննություն է ընթանում եւ որոշվում է խափանման միջոցը։