Հնդկաստանի Ասսամի նահանգի առողջապահության նախարարին քննադատել են այն բանից հետո, երբ նա հայտարարել է, թե ծանր հիվանդությունները, ինչպես, օրինակ, քաղցկեղը, մարդու գործած մեղքերի համար Աստծու պատիժն են, գրում է Times of Indiaճն։

Թեմատիկ միջոցառումներից մեկի ժամանակ ելույթ ունենալիս նախարար Հիմանթա Բիսվա Սարման կարծիք է հայտնել, որ բոլոր նրանք, ովքեր մահացու հիվանդություններով են տառապում, վճարում են կամ սեփական կամ ծնողների մեղքերի համար։  Այս մասին, նրա կարծիքով, իբր թե ասված է Բհագավադ Գիթայում եւ Աստվածաշնչում։ Հիվանդություններն իրենք, ըստ Սարմայի, աստվածային արդարության ակտ են։

«Երբեմն մենք հանդիպում ենք երիտասարդ մարդկանց, որոնք տառապում են քացկեղով։ Կամ նրանց, ովքեր ավտովթարի են ենթարկվում։ Եթե նայենք նրանց անցյալը, ապա կտեսնենք, որ կատարվածը աստվածային արդարության ակտ է եւ ոչինչ ավելի»,- ասել է Սարման։