Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում կատաղած փիղը ոտնատակ է տվել տղամարդուն, որըն իր մեքենան ճամփեզրին է կայանել կենդանուն լուսանկարելու համար, հայտնում է NDTV-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի Ջալափայգուրի քաղաքի արվարձանում. բանկի ծառայող 40-ամյա Սադիկ Ռահմանն աշխատանքի գնալու ճանապարհին մեքենան կանգնեցրել է, որ լուսանկարի ոչ հեռվից անցնող փղին: Ականատեսների վկայությամբ՝ տղամարդուն տեսնելով փիղը կատաղել է եւ նրա վրա հարձակվել:

Նշվում է, որ Ռահմանը չի կարողացել խուսափել կենդանու հարձակումից եւ ստացած վնասվածքների հետեւանքով տեղում մահացել է: