ԱՄՆ-ում 86-ամյա ամերիկուհին, որը տեղաշարժվում է հենակների օգնությամբ, փորձել է ատրճանակով բանկ կողոպտել։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Ֆիլադելֆիայում: Էմիլի Կոակլին եկել է քաղաքի արեւելյան հատվածի TD բանկի բաժանմունք, գանձապահի վրա է ուղղել ատրճանակն ու պահանջել, որ իրեն 400 դոլար տան, փոխանցում է Fox 29-ը:
Ժամանած ոստիկանները զառամյալ կնոջը ակնթարթորեն ձերբակալել են: Պարզվել է, որ Կոակլին դրանից մեկ օր առաջ այդ բաժանմունքում իր հաշվից գումար է հանել, իսկ տանն իրեն թվացել է, թե 400 դոլար պակաս են վճարել: Տատիկը որոշել է արդարության հասնել ատրճանակի օգնությամբ:




























