Մեքսիկայում անհայտ անձը հարձակվել է երեք աղջիկների վրա: Արդյունքում 12-ամյա մի աղջիկ սպանվել է, իսկ նրա երկու քույրերը բռնաբարվել են: Հայտնի է, որ աղջկան խեղդել են, հաղորդում է AP-ն:
Ոստիկանությունը փնտրում է հարձակվողին: Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ բռնաբարության զոհերը եղել են 10 եւ 11 տարեկան:




























