Բրիտանիայի Յորք քաղաքում 7 տարեկան աղջկան սպանած դպրոցականը ցմահ ազատազրկման է ենթարկվել, հաղորդում է The International Business Times-ը:
16-ամյա աղջիկը, որի անունը իրավական պատճառներով չի հաղորդվում, խոստովանել է, որ սպանությունը կատարել է պարզելու համար արդյոք 7-ամյա Քեթի Ռաֆը ռոբոտ չէ:
Երեխայի մարմինը գտնվել է մանկական հրապարակից՝ պարանոցին եւ կրծքավանդակին կտրված վերքերով:
Սպանողն անձամբ է կանչել ոստիկաններին, որոնք նրան հանցագործության վայրից մի փոքր հեռու են գտել՝ արյունոտված հագուստով եւ դանակը ձեռքին: Երեխային հոսպիտալացրել են, սակայն փրկել նրան չի հաջողվել:
Դատական նիստի ժամանակ ամբաստանյալը տեսակապով ասել է, որ շրջապատի մարդկանց մեքենաներ է համարել, որոնք ղեկավարվում են «հզոր եւ թշնամական ուժի» կողմից:
Ըստ քննիչների՝ դեռահասը մինչ հանցագործություն կատարելը, մոտ մեկ տարի հոգեկան խնդիկրներ է ունեցել:




























