ԱՄՆ-ում MS-13 բանդայի անդամները դաժան հաշվեհարդար են տեսել տղամարդու հետ: Նրանք տղամարդուն դանակի 100 հարված են հասցրել, գլխատել եւ հանել են սիրտը:

Մոնտգոմերի շրջանի ոստիկանության տվյալներով՝ սպանությունը, դատելով դատաբժշկական փորձաքննության արդյունքներից, գարնանն է տեղի ունեցել, բայց մարմինը հայտնաբերվել է միայն աշնանը, քանի որ մարդասպանները թաղել են այն: Վերջերս կասկածյալներից մեկին հաջողվել է ձերբակալել Հյուսիսային Կարոլինայում, գրում է The Washington Post-ը:

Կալանավորվածը 19-ամյա Միգել Անխել «Տիմիդո» Լոպես Աբրեգոն է: Նա մեղադրվել է առաջին կարգի սպանության մեջ: Նա կալանավորվել է առանց գրավի վճարման իրավունքի, հաղորդում է USA.one-ն:

Սպանվածի ինքնությունը դեռեւս չի հաստատվել: Հայտնի է, որ նա լատինամերիկացի է:

Հիշեցնենք, որ MS-13 համարվում է աշխարհի ամենավտանգավոր բանդան:

Նրա կարգախոսն է՝ «mata, viola, controla»՝ սպանություն, բռնություն, հսկողություն: Այն գործում է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում: