Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարե է, որ երկրի բանակն ու ոստիկանությունը «վրեժ կլուծեն նահատակերի համար», որոնք զոհվել են Սինայի թերակղզում մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, հաղորդում է AFP-ն:
«Բանակն ու ոստիկանությունը վրեժ կլուծեն մեր նահատակների համար եւ մոտ ժամանակներս ուժով կվերադարձնեն անվտանգությունն ու կայունությունը»,-հայտարարել է նախագահը:
Egypt President Abdel Fattah al-Sisi vows to respond forcefully after attackers kill at least 235 worshippers in a packed mosque in restive North Sinai province https://t.co/iFDRHY4z5n pic.twitter.com/MxCHpZt8PJ
— AFP news agency (@AFP) 25 ноября 2017 г.
Ավելի վաղ նշվել էր, որ Եգիպտոսի զնված ուժերը ավիահարվածներով ոչնչացրել են գրոհայինների մի քանի տրանսպորտային միջոցներ, որոնք գրոհայիններ օգտագործել էին ահաբեկչության ժամանակ:
Պայթյունը տեղի է ունեցել Էլ-Արիշ քաղաքից ոչ հեռու գտնվողն մզկիթում: Գրոհայինները ուրբաթօրյա աղոթքից ժամանակ պայթուցիկը սարքեր են գործի դրել, ապա կրակ բացել մզկիթից փախչող մարդկանց վրա: Վերջին տվյալներով, ահաբեկչության հետեւանքով զոհվել է 235 մարդ:
Եգիպտոսում ահաբեկչությունից զոհվածների թիվը հասել է 235-ի (ֆոտո)



























