Կոտայքի մարզում նոյեմբերի 24–ին, «Մերսեդես» մակնիշի մեքենա է այրվել, որի հետեւանքով վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել Մայակովսկի գյուղի մոտակայքում։
Նախնական տեղեկություններով՝ մեքենան այրվել է ծխախոտի պատճառով։ Երբ վարորդը վառել է ծխախոտը, մեքենայում բռնկում է տեղի ունեցել։ Նշված դեպքով քննություն է կատարվում։




























